Փորձագետ. Մոսկվան ստիպված է կիրառել բոլոր միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանը դատապարտված է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և արտացոլումը մամուլում» միջազգային խորհրդաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտորովը: «Ցավոք սրտի, Ռուսաստանը հիմա կարող է հանդես գալ միայն որպես տարածաշրջանային տերություն»,- ասել է պրոֆեսորը: Իր հերթին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային քաղաքական գործընթացների ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը կարծում է, որ Ռուսաստանում հետաքրքրություն է եղել «ֆուտբոլայի դիվանագիտության» նկատմամբ: «Մենք նկատում ենք մերձեցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ռուսաստանն իր շահերն ունի տարածաշրջանում, մասնավորապես, խաղաղապահի դեր կատարել ղարաբաղյան հակամարտությունում»,- նշել է ռուս փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |