Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայում ընտրություններից հետո ԱՄՆ-ն կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը![]() 28 ապրիլի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ն կսկսի ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ վերակենդանացնելու համար հայ-թուրքական գործընթացը, գտնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այդ մասին քաղաքագետը հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Իսկանդարյանի, ԱՄՆ-ն քիչ լծակներ ունի Թուրքիայի վրա ճնշելու համար: «Թուրքիան ԱՄՆ-ին ավելի է պետք, քան ԱՄՆ-ն՝ Թուրքիային»,-նշել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է մյուս կողմերին, որոնք սատարում են հայ-թուրքական հարաբերություններին՝ ԵՄ-ին, Ռուսաստանին, ապա, ըստ Իսկանդարյանի, Եվրոպան չունի ճնշման լծակներ Թուրքիայի վրա՝ հասնելու համար զիջումների հայ-թուրքական գործընթացում: Իսկ Ռուսաստանն, ըստ Իսկանդարյանի, թեև շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, սակայն ուժեղ ճնշում չի գործադրի Թուրքիայի հանդեպ, մասնավորապես, գազի ոլորտում, Անկարայից հասնելու համար Հայ-թուրքական արձանագրությունների կատարմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |