ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 31-ին![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում ավարտվեց ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընդդիմության ներկայացրած 3 պահանջներից, որոնց իրականացումը անհրաժեշտ էր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար, իրականցվել են երկուսը` հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և երկրի ղեկավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը` ամբողջությամբ հետաքննել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները: Տեր-Պետրոսյանի խոսքով, ՀԱԿ-ի երրորդ պահանջը` անազատության մեջ գնտվող ընդդիմության համակիրների ազատ արձակումը, դեռ չի իրականցվել, սակայն, ինչպես նշեց ՀԱԿ առաջնորդը, ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ մայիսի 28-ին նրանք ազատ կարձակվեն: Տեր-Պետրոսյանն ասաց, որ իշխանության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը կորսված չէ: Երկխոսության դուռը, ըստ նրա, դեռ կիսաբաց է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |