Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չափազանց մտահոգված է Բաքվի ռազմաշունչ հռետորությամբ

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չափազանց մտահոգված է Բաքվի ռազմաշունչ հռետորությամբ

PanARMENIAN.Net - Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մտահոգված է Բաքվի ռազմաշունչ հռետորությամբ և ղարաբաղյան հակամարտութունը զինված ճանապարհով լուծելու սպառնալիքներով: «Կողմերի համար պետք է հստակ լինի, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Չափազանց կարևոր է, որ կողմերը որոշակի շտկումներ կատարեն իրենց հռետորության մեջ»,-ասել է եվրահանձնակատարը:

Ըստ Ֆյուլեի, ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է աշխատեն պահպանել հանդիպումների արդյունքում ձեռբք բերված առաջընթացը և առաջ շարժվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

7  29.04.11 - Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՀՀ ԱԳՆ-ում
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---