ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՇԵՎԱՐԴՆԱԴԶԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - 16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Վրաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Ավթանդիլ Նապետվարիդզեն այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում նպատակաուղղված եւ աբսուրդային ապատեղեկացում է անվանել ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները այն մասին, թե իբր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել թուրքական իշխանությունների, բանակային վերնախավի եւ, մասնավորապես, Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սեիֆ Թաշանի հետ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ դավադրություն կազմակերպելու եւ Հայաստանի նկատմամբ թուրք-վրացական ճնշում գործադրելու վերաբերյալ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

Ավթանդիլ Նապետվարիդզեի խոսքերով, նման «զառանցանքները» չեն համապատասխանում իրականությանը: Անկարայում Էդուարդ Շեւարդնադզեն իսկապես բանակցություններ է վարել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, որոնց ընթացում խոսվել է հակամարտությունների կարգավորմանը ուղղված երկու պետությունների համագործակցության մասին: Նապետվարիդզեն հայտարարել է, որ Վրաստանը ամենաբարեդրացիական հարաբերություններն ունի Հայաստանի հետ, եւ երբեք որեւէ ապակառուցողական քայլի չի դիմի նրա կամ այլ երկրի նկատմամբ: «Իսկ Սեիֆ Թաշանին նախագահ Շեւարդնադզեն ընդհանրապես չի հանդիպել», - հայտարարել է դիվանագետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---