Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարները![]() 29 ապրիլի 2011 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարներին: Զրուցակիցները մասնավորապես կանգ են առել սոցիալ-տնտեսական խնդիրների, կոռուպցիայի հաղթահարման, լեգիտիմ իշխանության ձևավորման մեխամիզմների, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրների վրա: Քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան խորհրդակցական մշտական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |