ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՏՈՒՂԱՐԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ16 փետրվարի 2001 - 19:53 AMT PanARMENIAN.Net - 16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Եւրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը մարդու իրավունքների բնագավառի երեք անկախ փորձագետ կուղարկի Հայաստան եւ Ադրբեջան` քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների դեպքերի բացահայտման համար: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Եվրախորհրդի մամլո-ծառայությունից:Դա տեղի կունենա երկու երկրներում կատարվող գործընթացների դիտարկման միջոցառումների շրջանակներում: «Մեկ քաղբանտարկյալը արդեն չափազանց շատ է»,- հայտարարել է Շվիմերը Եւրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի եւ Նախարարների Կոմիտեի արտահայտած ահազանգերին ի պատասխան: Հիմնվելով օբյեկտիվ չափանիշների եւ Եւրախորհրդի ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ստանդարտներին, փորձագետները պետք է կարծիք հայտնեն, արդյոք կոնկրետ անձիք Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են համարվել քաղաքական բանտարկյալներ եւ արդյոք օրինական է նրանց ներկայացված մեղադրանքը: Փորձագետները հաշվետվությունը կներկայացնեն մինչեւ սույն թվականի հունիսի 30-ը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |