ՓԱՐԻԶԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

PanARMENIAN.Net - 16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հոկտեմբերի սկզբին Փարիզում կարող է կայանալ Հարավային Կովկասի պետությունների խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդիպման նախաձեռնող եւ կազմակերպիչ է հանդիսանում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիսթիան Պոնսլեն, որը արդեն տեղեկացրել է իր կովկասյան գործընկերներին այդ առաջարկի մասին: Ֆրանսիական կողմը գտնում է, որ նման հանդիպումներ հետագայում հնարավոր կլինի հերթականությամբ կազմակերպել Հարավային Կովկասի երեք հանրապետություններում:

Նշենք, որ 1999թ-ի մարտի 15-ին Ստասբուրգում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը, որի կազմակերպիչն էր Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, Լորդ Ռասսել-Ջոնսթոնը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---