ՀԱԿ-ը հույսը դրել է ժողովրդի վրա իշխանությունների հետ սկսված քաղաքական գործընթացում

ՀԱԿ-ը հույսը դրել է ժողովրդի վրա իշխանությունների հետ սկսված քաղաքական գործընթացում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հույսը դրել է ժողովրդի վրա իշխանությունների հետ սկսված քաղաքական գործընթացում: Այս մասին հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Հաջողության գրավականը ժողովրդի զգոնությունն է և հանրահավաքների բազմամարդ լինելը»,-ասել է նա: Զուրաբյանը հավելել է, որ իշխանությունները զիջումների գնացին և կատարեցին ընդդիմության պահանջները միայն հանրահավաքների բազմամարդության ու վճռականության պատճառով, որոնք սկսվել էին փետրվարին: Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ի գլխավոր նպատակն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են Հայաստանում, իսկ քաղբանտարկյալների ազատ արձակումը միայն անհրաժեշտ նախապայման է իշխանությունների հետ բանակցելու համար:

Զուրաբյանը մեկնաբանել է նաև իշխանությունների այն հայտարարությունները, թե Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ըստ նրա, յուրաքանչյուր կողմ բանակցություններից առաջ առաջ է քաշում առավելագույն պահանջները, և հենց դրանով են բացատրվում իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները:

4  04.05.11 - Լևեն Զուրաբյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---