Լևոն Զուրաբյանը կողմ կլինի նստացույցին, եթե «քաղբանտարկյալները» չազատվեն մինչև մայիսի 31-ը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը չի նկատում հանրահավաքի մասնակիցների քանակի նվազման միտում: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, հանրահավաքների մասնակցող մարդկանց քանակը բավարար է շարունակելու համար ընթացող քաղաքական գործընթացները և հաջողության հասնելու համար: «Դավիթ Շահբազյանը լավ արտահայտություն ունի՝ ժողովրդի քանակը կրիտիկականից բարձր է»,-ասել է Զուրաբյանը: Նա հավելել է, որ որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքներին, այնքան արագ կհաջողվի հասնել հաջողության:

Զուրաբյանը մեկնաբանել է նաև ապրիլի 28-ի հանրահավաքի որոշ մասնակիցների նստացույց սկսելու ցանկությունը՝ «քաղբանտարկյալների» շուտափույթ ազատ արձակման հասնելու համար: Նա հայտարարել է, որ մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել մարդկանց ցրվել և հավելել է, որ եթե «քաղբանտարկյալները», մասնավորապես, Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը ազատ չարձակվեն մինչև մայիսի 31-ը, նա ինքը կմիանա նստացույցին:

4  04.05.11 - Լևեն Զուրաբյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---