Սեյրան Օհանյան. Հանուն Արցախի ազատագրման զոհված մարտիկները զրկել են մեզ սխալվելու իրավունքից![]() 8 մայիսի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին: Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորելով Եռաբլուրում հավաքված ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների հարազատներին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մենք պետք է այսօր մեր խոնարհումը բերենք և փառք տանք մեր մարտական ընկերներին, ովքեր հանգչում են այստեղ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց բոլոր պատգամները, նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |