Վազգեն Խաչիկյանի առոջղական վիճակը կրկին վատացել է սկանդալային ձայնագրությունների պատճառով![]() 13 մայիսի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ազգային ժողովում խոսք է գնացելսոցիալական ապահովության պետական ծառայության և դրա նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին: Ինչպես նշում է «Հրապարակը», Վերահսկիչ պալատի նախագահն իր հաշվետվության մեջ անդրադարձել է հիմնադրամում հայտնաբերված խախտումներին և դրանց արդյունքում դատախազություն ուղարկված նյութերին: Թերթի աղբյուրը պատմում է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան` հանգստանալու և զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը վտանգավոր հայտարարություններ է արել, այդ թվում նշելով որոշ պաշտոնյաների անուններ: Այդ հայտարարությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա հայտնվել համապատասխան պաշտոնյաների սեղաններին: Թերթի տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են` այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |