Կիրո Մանոյան. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չընդունելը թուրքական լոբբիի հաղթանակը չէ![]() 13 մայիսի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը հերքելու մասին օրինագծի չընդունումը թուրքական լոբբիի հաղթանակը չէ, այլ ֆրանսիական իշխանությունների դիրքորոշման դրսևորում է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» և ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ֆրանսիական իշխանությունները չեն ցանկանում լիովին հակաթուրքական երևալ և բացի ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիային խոչընդոտելուց չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանության ժտումը քրեականացնող օրինագիծը: Որոշ ուժեր մտահոգված են եղել նրանով, որ այդ օրենքը կարող էր իբր սահմանափակել խոսքի ազատությունը, թեև նման օրենք կա Հոլոքոսթի վերաբերյալ: Միաժամանակ, Մանոյանը նշել է, որ հետաձգվել է ոչ թե օրինագիծը, այլ, հետևելով օրենսդրական գործունեության հարցերով Սենատի հանձնաժողովին, դրա քվեարկությունը: Մանոյանը նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը հիմա քննարկում է հնարավոր պատասխան քայլերը, այդ թվում առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Նիկոլյա Սարկոզիի հակառակորդներից մեկի աջակցության համար միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունը: Նա նաև հավելել է, որ ֆրանսիական իշխանությունները հիմա փորձում են սիրաշահել համայնքին, մասնավորապես առաջարկելով նրան գործող օրենքների շրջանակներում պայքարել ցեղասպանությունը ժխտողների դեմ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |