Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական սակարկության հնարավորությունն անհանգստացնում է ՀՅԴ-ին![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը մտահոգված է նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարող է շահարկվել ՀԱԿ-ի և Հայաստանի իշխանությունների միջև: «Եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև գործարք կատարվի ՀԱԿ-ի` ապագա խորհրդարան մտնելու վերաբերյալ, դա դեռ ոչինչ: Մեզ անհանգստացնում է մեկ այլ բան, որ շահարկման առարկա կարող են դառնալ հայ-թուրքական հարաբերությունները»,- ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքերով, եթե ՀԱԿ-ի և իշխանությունների միջև նման գործարք կնքվի, դա կվնասի այդ քաղաքական ուժերի հեղինակությունը: Շահբազյանը չի բացառել, որ ընդդիմություն-իշխանություններ երկխոսությունը նախաձեռնվել է երրորդ ուժի կողմից: Պատասխանելով այն հարցին, թե պաշտպանում է արդյոք ՀՅԴ-ն Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն, նա նշել է, որ անցյալում կուսակցությունն աջակցել է երկրորդ նախագահի ծրագրին: Շահբազյանը նշել է, որ Քոչարյանի քաղաքական գործունեության ակտիվացման մասին գիտի միայն մեկ մարդ` նկատի ունենալով հենց երկրորդ նախագահին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |