Գագիկ Մելիքյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությունը կծառայի պետության ամրապնդմանը![]() 16 մայիսի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ողջունել է հնարավոր քաղաքական երկխոսությունը իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև: Ըստ նրա, հնարավոր երկխոսությունը կնպաստի պետության ամրապնդմանը: Նա նաև հավելել է, որ երկխոսության պատրաստակամությունը ողջունել է նաև միջազգային հանրությունը: Մելիքյանը նշել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում լարված իրավիճակ էր առաջացել, իսկ ընդդիմությունը, չճանաչելով ընտրության արդյունքները, գնաց ապօրինի և հակասահմանադրական քայլերի: Այս առնչությամբ նա ընդգծեց հաջորդ տարիներին նախագահ Սարգսյանի ձեռնարկած քայլերը, մասնավորապես, կարևոր արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրների քննարկումն ընդդիմադիր ուժերի հետ, ինչը թույլ տվեց նվազեցնել լարվածությունն երկրում: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա, ըստ Մելիքյանի, այդ երկխոսությանը բացասաբար կվերաբերվեն այն ուժերը, որոնք մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |