Մայիսի 6-13-ը կայացավ ՌԱԿ Կենտրոնական վարչության խորհրդակցական ժողովը

Մայիսի 6-13-ը կայացավ ՌԱԿ Կենտրոնական վարչության խորհրդակցական ժողովը

PanARMENIAN.Net - Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հերթական խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ մայիսի 6-13-ը Հայաստանում: Ժողովին Կենտրոնական Վարչության անդամներից բացի ներկա էին Ֆրանսիայի, Երուսաղեմի, Կանադայի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, ինչպես նաև ՀՌԱԿ վարչականներ: Մի քանի օր տևած ժողովները ղեկավարում էր Ռամկավար Ազատական կուսակցության Ատենապետ Մայք Խարապեանը, իսկ օրակարգային հարցերը ընդգրկուն էին, որոնք առավելապես առնչվում էին կուսակցության ներքին և արտաքին հարաբերությունների խնդիրներին:

Սփյուռքից ժամանած ընկերների համար ՀՌԱԿ-ը կազմակերպել էր մշակութային հագեցած ծրագիր:

Օգտվելով Հայրենիքում գտնվելու առիթից` կազմակերպվեցին միջկուսակցական հանդիպումներ այն քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց հետ միասնաբար «ոչ» ասեցին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններին: Ռամկավար Ազատական Կուսակցության ղեկավար ընկերներ Մայք Խարապեանը, Հարություն Առաքելյանը և Կարեն Կակոյանը հանդիպեցին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ` փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ, հաղորդում է ՀՌԱԿ լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
---