Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է Հայաստանի չորրորդ հանրապետություն ստեղծել![]() 21 մայիսի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Ժառանագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում նոր սահմանադրություն ընդունել և ստեղծել Հայաստանի չորրորդ հանրապետություն: Այդ մասին նա հյատարարել է «Ժառանագություն» կուսակցության Երևանում կազմակերպված «Քաղաքացիական հավաքում»: Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը պետք է հրաժարվի կիսանախագահական կառավարումից և անցնի խորհրդարանական կառավարման, որի կողմնակիցն է ինքը, կամ նախագահական: «Այս կիսահամակարգը չի գործում, այն ժողովրդավարություն չի ապահովում երկրի համար և իշխանություն չի տալիս քաղաքացիներին»,-ասել է նա: Ըստ նրա, չորրորդ հանրապետությունը հարկավոր է արտահերթ ընտրությոնների միջոցով նորովի իշխանության ձևավորման համար, ինչը հնարավորություն կտա լուծել երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»,-ասել է նա: Ըստ նրա, դրան պետք է հասնել ցանկացած միջոցով, օգտագործելով բոլոր հնարավոր եղանակները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |