Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը![]() 21 մայիսի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններիցո և հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներից: Այդ մասին Երևանում «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված «Քաղաքացիական ժողովի» ժամանակ հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, որ Հայ-թուրքական արձանագրություններն ուղղակիորեն ընդունում են թուրքական նախապայմանները և աննախադեպ կերպով ճանաչում 1921 թվականի բոլշևիկա-քեմալական պայմանագիրն իր բոլոր նախապայմաններով: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով: «Ժառանգության» առաջնորդը Հայաստանին կոչ է արել նաև ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Նրա խոսքով, եթե ազգային արդարադատությունն անզոր է, ժողովուրդը պետք է իրավունք ունենա միջազգային արդարադատությանը դիմել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |