Վիրահայերը չեզոք դիրքորոշում ունեն և չեն շտապում սատարել ընդդիմությանը![]() 24 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացող վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա հայ համայնքը չեզոք դիրք է գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը: Թորոսյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը նա դիտարկում է Ջավախքից զատ: «Վրաստանի հայ համայնքը բավականին իներտ է, քանի որ ընդդիմությունը չի խոստանում լուծել նրանց խնդիրները, մասնավորապես, լուծել հայ եկեղեցու կարգավիճակի, վրաց հանրությանը հայերի ինտեգրման հարցերը: Այդ պայմաններում Վրաստանի հայերի չեզոք դիրքորոշումն արդարացված է: Ջավախահայերը ևս չեզոք են, քանի որ հետխորհրդային շրջանում ոչ մի ընդդիմադիր ուժ չի զբաղվել ջավախահայերի հարցերով իշխանության գալուց հետո»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վրաստանի հայ բնակչության համար միևնույն է, թե որ ուժերն իշխանության կգան, եթե այդ ուժերը մտադիր են լուծել նրանց խնդիրները: Թորոսյանը հայտնել է նաև, որ չնայած ճանապարհաշինությանն ու տարածաշրջանի գազաֆիկացմանը, Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն է մնում գործազրկությունը և հայոց լեզվի հարցը: Բացի այդ, տեղական իշխանությունները մշտապես վերահսկում են հայ ակտիվիստների գործողությունները, զանգվածային ձերբակալություններ կատարում երիտասարդների շրջանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |