Վարդան Խաչատրյան. Համագործակցությունն իշխանության հետ կազդի ՀԱԿ-ի հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա

Վարդան Խաչատրյան. Համագործակցությունն իշխանության հետ կազդի ՀԱԿ-ի հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա

PanARMENIAN.Net - Համագործակցությունն իշխանության հետ կարող է բավականին մեծ ազդեցություն ունենալ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանդեպ ժողովրդի վերաբերմունքի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: «ՀԱԿ-ի` ներկայիս իշխանության հետ միասին ապագա իշխանություն դառնալու հեռանկարը կարող է նրա համար ծանր հետևանքներ ունենալ ժողովրդի տեսանկյունից»,- ընդգծել է նա: Նա նշել է Հայաստանում երրորդ քաղաքական ուժի ստեղծման անհրաժեշտությունը, ինչով այժմ զբաղված են «Ժառանգությունը», Տիգրան Կարապետյանն ու Արամ Կարապետյանը: Ընդ որում, Խաչատրյանի խոսքով, միանգամայն հավանական է, որ այդ երրորդ քաղաքական ուժը կփորձի զբաղեցնել քաղաքական դաշտի ռադիկալ հատվածը, որն այժմ ազատել է ՀԱԿ-ը:

ՀՀԿ-ից պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին հայտնել է, որ առայժմ վաղ է խոսել երկրում երրորդ ուժի ձևավորման մասին: Այս կապակցությամբ նա նշել է, որ պետք է սկզբում հասկանալ, թե ինչով է զբաղվելու երրորդ ուժը: Նա նաև զարմանք է հայտնել ՀԱԿ-ի հետ իշխանությունների հնարավոր երկխոսության նկատմամբ այլ քաղաքական ուժերի վերաբերմունքի առնչությամբ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---