Հայաստանի վարչապետ. Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք հոգու խորքում համաձայն են ինձ հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու մասին ՀՅ Դաշնակցություն խմբակցության պահանջներին: «Դա քաղաքական պայքարի մեթոդ է, որն ընտրել են մեր գործընկերները: Դրա նպատակն է բարձրացնել իրենց կուսակցության հեղինակությունն ընտրությունների նախաշեմին և անհրաժեշտ ձայներ ստանալ: Ես բոլորին կոչ եմ անում հանգիստ վերաբերվել քաղաքական պայքարի նման քաղաքակիրթ մեթոդին»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով այն բանին, որ կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու վերաբերյալ ՀՅԴ առաջարկի մասին որոշմանը «դեմ» են քվեարկել 13 պատգամավորներ, իսկ «կողմ»` ընդամենը 10: Տիգրան Սարգսյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, այդ հարցը լուրջ հետաքրքրություն չի առաջացրել պատգամավորների շրջանում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ից պատգամավորների պնդումներին այն մասին, որ շատ պատգամավորներ կառավարությանը անվստահության հարցապնդում առաջադրելու կողմից էին, սակայն քաղաքական որոշում ընդունեցին և «դեմ» քվեարկեցին, ՀՀ վարչապետը, մասնավորապես, հայտնել է. «Ես մի շարք դաշնակցականների եմ ճանաչում, որոնք գալիս և ասում են ինձ, որ իրենք հոգու խորքում համաձայն են ինձ հետ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |