Հայաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանել է համաներման մասին նախագահի առաջարկը![]() 26 մայիսի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մայիսի 26-ին նիստում ընդունել է ՀՀ նախագահի որոշումը համաներում հայտարարելու մասին` նվիրված երկրի անկախության 20-ամյակին: Ազգային ժողովի 91 «կողմ» ձայներով քվեարկել են երկրի ղեկավարի առաջարկի ընդունման օգտին: «Դեմ» քվեարկող չի եղել: Նախօրեին Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրել է խորհրդարանին մեկ օրով հետաձգել քվեարկությունը` պատգամավորներին առջարակի վերջնական տարբերակը ներկայացնելու համար: Հայաստանի նախագահի առաջարկի համաձայն համաներման արդյունքում ազատ կարձակվեն 396 դատապարտյալներ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում, ներկայացնելով նախագահի առաջարկը համաներման մասին, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հաղորդել է նաև, որ առաջարկի համաձայն 397 բանտարկյալների պատժի ժամկետը կրճատվելու է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |