Հայաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունել է երկրի Ընտրական օրենսգրքում շտկումների փաթեթը![]() 26 մայիսի 2011 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարելու օրենսդրական փաթեթը: Պատգամավորները 75 «կողմ», 14 «դեմ» ձայներով քվեարկել են փոփոխությունների ընդունման օգտին: Ելույթ ունենալով խորհրդարանում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ փոփոխությունները երկար ճանապարհ են անցել և հիմա դրանք առավել հստակ են, ուստի կառավարությունը հանդես է գալիս դրանց ընդունման օգտին: Իր հերթին, իրավական և պետական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների փաթեթում մտցվել են տեխնիկական փոփոխություններ: «ԸՕ-ում փոփոխությունները կօգնեն զգալիորեն փոխել երկրում ընտրական մթնոլորտը, կբարձրացնեն հասարակության վստահությունը: Շտկումների ընդունումից հետո ընտրությունների անցկացումը կբարձրացվի որակական նոր մակարդակ: Կոչ եմ անում պատգամավորներին քվեարկել դրանց ընդունման համար»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |