Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին, ըստ երևույթին, ձանձրացել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը սպասելուց![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Որոշ հաղորդագրությունների համաձայն, հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը` բնականաբար Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Հակառակ դեպքում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները պատրաստ են կասկածներ հայտնել «պայմանավորվածությունների ձեռքբերմանը կողմերի հավատարմության» հարցում, ինչն այդքան էլ հեռու չէ իրականությունից` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի հաստատուն դժկամությունը: Բացի դրանից, Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը, չհնչեցնելով կոնկրետ հասցեատիրոջ անունը, արձագանքել են Ադրբեջանի մշտական սադրանքներին և Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու` նույնքան մշտական սպառնալիքներին: Նախագահները կողմերին «համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», որն այդքան ցանկալի է ադրբեջանական իշխանությունների համար, որոնց համար հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է նույն այդ իշխանության կորստին հանգեցնել: Թե ինչպիսի պարտադրման մեթոդների կարող են դիմել տերությունները, եթե կողմերը ականջալուր չլինեն ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պահանջին, առայժմ դժվար է պատկերացնել, սակայն ակնհայտ է, որ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին արդեն ձանձրացել են ևս N տարի հիմնախնդրի լուծմանը սպասելուց: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ութնյակի խումբ Ութնյակի խումբը կամ Մեծ ութնյակը միջազգային ակումբ է, որը միավորում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի կառավարությունները: Այդպես է կոչվում նաև այդ երկրների առաջնորդների (Եվրահանձնաժողովի մասնակցությամբ) ոչ պաշտոնական համաժողովը, որի շրջանակներում համաձայնեցված մոտեցում է մշակվում արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |