Արմեն Մարտիրոսյանի կարծիքով համաներումը հող է պատրաստում ընտրություններում կեղծիքների համար![]() 27 մայիսի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Համաներումը հայտարարվել է հող պատրաստելու համար ընտրություններում կեղծիքների համար, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, իշխանությունները ցանկանում են զերծ մնալ միջազգային ճմշումից՝ երկրում «քաղբանտարկյալների առկայության» առումով՝ հասկանալով, որ ճնշում է լինելու կեղծված ընտրությունների պատճառով: «Երկու ճակատով չպայքարելու համար, նրանք համաներում հայտարարեցին»,-ասել է նա: Մարտիրոսյանն ընդգծել է, որ մարտի 1-ի գործով դատապարտվածները պետք է ավելի շուտ ազատ արձակվեին: Նա նշել է նաև, որ նրանք բոլորը դատապարտվել են քաղաքական հայացքների համար և համաներումը չի նշանակում, որ նրանց արդարացնում են: Մարտիրոսյանը նաև մեկնաբանել է նոր Ընտրական օրենսգիրքը՝ հայտարարելով, որ «Ընտրական օրենսգիրքն անօրինական է»: Ըստ պատգամավորի, նոր օրենսգրքում հաշվի չեն առնվել ընդդիմության առաջարկները, այն ամբողջապես հարմարեցված է իշխանության պահանջներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |