Իսրայել Չարնի. Աշխարհը պետք է պայքարի նոր ցեղասպանությունների իրագործման դեմ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին նախագահի մրցանակի և պատվի համար, որին ես արժանացել եմ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իմ գործունեության և բոլոր ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի համար»,-ասվում է ցեղասպանագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Իսրայել Չարնիի շնորհակալական ուղերձում: Ինչպես նշվում է Իսրայել Չարնիի ուղերձում, աշխարհը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցել այդ հանցագործության զոհերի հիշատակին: Նա նշել է, որ դեռ շատ բան պետք է անել ցեղասպանությունների ճանաչման համար: «Սակայն մենք ամենից շատ պետք է պայքարենք նոր ցեղասպանությունների իրագործման դեմ»,- ասվում է ուղերձում: Իսրայել Չարնիի կարծիքով, ցեղասպանությունը գլոբալ խնդիր է և ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ, ովքեր հերքում են ցեղասպանությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |