Հայաստանի դեսպանատները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը![]() 30 մայիսի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ միասին ակտիվորեն կներգրավվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մեջ: Այդ մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի ավարտից հետո լրագրողներին է հայտնել պետհանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դեմոյանը հաղորդել է, որ աշնանը կկայանա պետհանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում կընդհանրացվեն 2012 թվականին ծրագրված միջոցառումների նախնական ծրագրերը: Վերջում նա նկատել է, որ պետհանձնաժողովի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայկական Սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության ակտիվացմանը: «2015 թվականին (Հայոց ցեղասպանության 100-ամյակ) ոչինչ չի ավարտվում, շատ բան դեռ նոր է սկսվում»,- ճշտել է Դեմոյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |