ՀՀԿ-ն կոչ է անում ընդդիմությանը արտահերթ ընտրությունների փոխարեն պատրաստվել հերթականին

ՀՀԿ-ն կոչ է անում ընդդիմությանը արտահերթ ընտրությունների փոխարեն պատրաստվել հերթականին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը կոչ է անում ընդդիմությանը չխոսել արտահերթ ընտրությունների մասին, այլ պատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին: Զաքարյանի խոսքերով, արտահերթ ընտրությունների անցկացման համար այսօր բավարար պատճառներ չկան: «Այսօր երկրում պատճառներ չկան, որոնք կարող են ստիպել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- ասել է Զաքարյանը:

Նա նշել է, որ սխալ է զուգահեռներ տանել Հայաստանում իրավիճակի և արաբական երկրների իրադարձությունների միջև, քանի որ այդ երկրներում բողոքները պայմանավորված են էներգետիկ, սոցիալ-տնտեսակական, պարենային խնդիրներով:

 Ուշագրավ
---