Արտահերթ ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է, վստահ է Դավիթ Շահնազարյանը![]() 2 հունիսի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են և մոտ ժամանակներս տեղի կունենան»,- նշել է նա: Նրա խոսքով, դա բխում է ժողովրդի և պետության, և անգամ իշխանությունների շահերից: Շահնազարյանը վստահ է, որ երկիրը պարտավոր է ՀԱԿ-ին առկա կայուն իրադրության համար, և դրա օժանդակման համար արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ: Շահնազարյանը նշել է, որ իշխանություններն այժմ շատ ծանր դրության մեջ են և պետք է լուրջ քայլերի դիմեն, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, սակայն դրան խանգարում են խորը քաղաքական ճգնաժամն ու ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը: «Նման պայմաններում լուրջ քայլերի գնալն արկածախնդրություն կլինի»,- հայտնել է Շահնազարյանը` ընդգծելով, որ արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |