Փաշինյանը չափազանցություն է համարում իր հեղինակության համեմատությունը ՀԱԿ-ի առաջնորդի հեղինակության հետ![]() 2 հունիսի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չափազանցություն է համարում իր հեղինակության համեմատությունը Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով այն հարցը, որ մայիսի 31-ի հանրահավաքի բացման ժամանակ «Նիկո'լ, Նիկո'լ» գոչյունները գերազանցեցին «Լևո'ն, Լևո'ն» գոչյուններին: «Ես ուրախ եմ, որ դուք նման գնահատական եք տալիս, չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ համեմատելի հեղինակություն ունենալը մեծ պատիվ է ցանկացած մարդու, հատկապես քաղաքական գործչի համար: Սակայն ես գտնում եմ, որ դուք չափազանցնում եք իմ հեղինակության աստիճանը»,- ընդգծել է նա: Փաշինյանը մեկնաբանել է նաև ՀԱԿ-ի ղեկավարությունում հնարավոր սերնդափոխության հարցը: Նրա խոսքով, դրա կարիքը չկա, քանի որ ՀԱԿ-ում սերունդները ներդաշնակ աշխատում են մեկը մյուսի հետ: «Սերնդափոխության անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ սերունդները չեն կարողանում համագործակցել միմյանց հետ: Տեսանելի ապագայում ես ՀԱԿ-ում նման բան չեմ կանխատեսում»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |