Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---