ՀՀ և Վրաստանի խորհրդարանների փոխխոսնակները քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության հարցեր 3 հունիսի 2011 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3- ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորեցին աշխատանքների արդյունավետութան բաձրացման անհրաժեշտությունը, շեշտեցին երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացման և զարգացման կարևորությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |