Հայաստանում օգոստոսից կսկսի գործել Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը![]() 4 հունիսի 2011 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին: Հանդիպման ընթացքում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանում Հիմնադրամի կողմից կառուցվող և արդեն օգոստոսին շահագործման հանձնվելիք Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի հնարավորություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդների համար մասնագիտական ուսուցողական ծրագրերի իրականացմանը: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված Հիմնադրամի նախաձեռնությունը` այն համարելով արդի պահանջ և անհրաժեշտություն: Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների և մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |