Հմայակ Հովհաննիսյանը Արևմուտքի ձեռքն է տեսնում իշխանությունների և ՀԱԿ-ի երկխոսության մեջ

Հմայակ Հովհաննիսյանը Արևմուտքի ձեռքն է տեսնում իշխանությունների և ՀԱԿ-ի երկխոսության մեջ

PanARMENIAN.Net - Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ-ը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) և գործող իշխանությունների միջև երկխոսությունը կայանա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Արևմուտքին այդ երկխոսությունն անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերսկսելու, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում առաջընթացի, ինչպես նաև Հայաստանում սոցիալական խռովությունների կանխման համար:

Հովհաննիսյանը նաև կոչ է արել ուշադրություն դարձնել այն բանին, որ հունիսի 1-ին ՀԱԿ-ի Քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկվեցին միայն մայիսի 31-ի հանրահավաքի արդյունքնորը: Սակայն հունիսի 2-ի առավոտյան ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպելուց հետո նույն օրը` երեկոյան, կայացավ ՀԱԿ-ի Քաղխորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ իշխանությունների հետ ապագա բանակցությունների համար պատվիրակություն ձևավորվեց:

Օրերս ՀԱԿ-ը Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշեց իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար իր պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմի մեջ մտան ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայում ՀԱԿ-ի կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության ղեկավարի տեղակալ Սամվել Աբրահամյանը:

4  06.06.11 - ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի և ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մամլո ասուլիս
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---