Էդվարդ Նալբանդյանը և Ֆիլիպ Լըֆորը քննարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին (Philippe Lefort), ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդյանման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Երկուստեք կարևորվեց համագործակցության առավել ամրապնդումն տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձևաչափերով: Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր: Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում, նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |