Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացման 19 տարին![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացման 19 տարին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը, 1992 թվականի հունիսի 13-ն ամենաողբերգական օրը դարձավ Շահումյանի շրջանի պատմության մեջ: Նրա խոսքով, հայկական կողմն արեց ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Շահումյանը, սակայն հակառակորդը մի քանի անգամ գերազանցում էր իր ուժով: Բալայանը հաղորդել է նաև, որ Գետաշենի և Շահումյանի օկուպացման արդյունքում անօթևան մնացին 21 000 հայ փախստականներ, որոնք հույս ունեն, որ կարող են հայրենի գյուղեր վերադառնալ: 19 տարի առաջ` հունիսի 13-ին, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակում գործեց Շահումյանի վրա: Ադրբեջանական բանակն այնտեղ կենտրոնացրեց իր ողջ ռազմական տեխնիկան: Չնայած հայկական կողմի դիմադրությանը, Շահումյանի անկումից չհաջողվեց խուսափել: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |