2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 22.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. 2001 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը մտադիր են հանդիպել հայ-ադրբեջանական սահմանին:

Այս մասին ասել է Հայաստանի նախագահը` Reuters-ին տված հարցազրույցում: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հաջորդ տարվա հունվարին, Ստրասբուրգում` Ադրբեջանի եւ Հայաստանի Եվրախորհդին անդամակցելու պաշտոնական արարողության շրջանակներում եւս նախատեսում է հանդիպել Հեյդար Ալիեւի հետ`:

Հայաստանի նախագահը ձեռնպահ է մնացել խոսելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: Նրա խոսքերով, այս հարցում կանխատեսումներ անելը «անշնորհակալ գործ է»: «Ղեկավարների չափազանց լավատեսական հայտարարությունները առաջացնում են հասարակական սպասումների կտրուկ աճ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում», - ասել է Քոչարյանը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---