Էդվարդ Նալբանդյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները

Էդվարդ Նալբանդյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի, հատկապես՝ Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցության համակողմանի շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնեց, որ իր գործընկերոջ այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնմանը եւ խորացմանը:

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, եւ ընդգծեց, որ Շվեդիան վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Բիլդտը անդրադարձան երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացմանը, ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատմանը, գործարար կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Երկուստեք նշվեց, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները, բազմաթիվ հանդիպումները միջազգային հարթակներում՝ երկկողմ կապերին նոր լիցք հաղորդելու պատրաստակամության վկայությունն են: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին հավելյալ ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում հարաբերություններն ընդլայնելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, մանրամասն քննարկվեց «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, որի գլխավոր նախաձեռնողներից է Շվեդիան: Մասնավորապես քննարկվեցին ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ եւ վերահաստատվեց, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ Կազանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:

Բանակցությունների օրակարգում էին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

5  14.06.11 - Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---