ԱՅՍՕՐ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

PanARMENIAN.Net - 15.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր սպասվում է ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի վերաբերյալ դատական լսումների վերսկսումը, որտեղ որպես հիմնական մեղադրյալ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Ինչպես հաղորդել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը դատավոր Սուրեն Ալեքսանյանը, ամբողջությամբ ավարտվել է ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող Սասուն Աղաջանյանի բժշկական, հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունը: Դատավորի խոսքերով, փորձաքննության արդյունքներին համապատասխան, Սուրեն Աղաջանյանը ի վիճակի է մասնակցել դատական նիստերին:

Նոյեմբերի 8-ին Աղաջանյանի փաստաբանը խնդրել էր ընդմիջում հայտարարել` իր պաշտպանյալի հերթական հետազոտման անցկացման նպատակով: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---