ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅՍՕՐ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - 15.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ռուսաստանի Պետդուման մտադիր է վավերացնել 1999-2001 թթ-ին Հայաստան բնական ադամանդներ մատակարարելու մասին ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը:

Համաձայնագրում նախատեսված է, որ ՀՀ բնական ադամանդների մատակարարման շրջանառությունները չեն հարկվի ավելացված արժեքի հարկով: Ավելացված արժեքի հարկի գանձման որոշակի կարգի պահպանման դեպքում բնական ադամանդների ձեռք բերումը Հայաստանի համր դառնում է տնտեսապես աննպատակահարմար, քանի որ ծախսերը գերազանցում են ստացված արտադրանքի արժեքը:

Ներկայումս Հայաստանը բնական ադամանդներ է գնում արեւմտյան շուկայում:

1999-2001 թթ-ին Հայաստան բնական ադամանդներ մատակարարելու մասին ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը կնքվել է 1998 թվականի նոյեմբերին Մոսկվայում: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---