ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԵՆ ՍՏԵՂԾՎԻ

PanARMENIAN.Net - 12.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանի տարածքում չի նախատեսվում ստեղծել ռուսասանյան նոր ռազմակայաններ»: «Կոմերսանտ-Վլաստ» ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Միաժամանակ, ասել է նախագահը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները պետք է սարքավորվեն նոր ռազմատեխնիկայով: «Այս գործընթացը պետք է մշտապես ընթանա, եւ Վրաստանից բերված զրահատեխնիկայի շարասյունը ժամանել է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սպառազինությունների վերազինման շրջանակներում: Ռազմատեխնիկայի վերատեղակայումը կատարվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում», - ընդգծել է Հայաստանի նախագահը: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---