ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆԸ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԻ 8 ՏՈԿՈՍ

PanARMENIAN.Net - 12.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Տնտեսական աճը Հայաստանում 2001 թվականին կկազմի 8 տոկոս»: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` «Կոմերսանտ-Վլաստ» ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում:

Հայաստանի նախագահը նշել է, որ տնտեսական աճը այս տարի կազմել է 5 տոկոս: «Մենք նախապատրաստական աշխատանքներ են անցկացրել` օտարերկրյա կապիտալի ներգրավվման, մասնավոր ներդրումների, օրենսդիր բազայի կարգավորման ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս էական տնտեսական աճ ակնկալել ոչ միայն 2001, այլեւ 2002 թվականին», - ասել է Ռոբերտ Քոչարյանը: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---