ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է «ԲԱՆԱԼԻ» ԴԱՌՆԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄՅՈՒՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - 12.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է Կովկասում եւ հարեւան տարածաշրջաններում այլ հակամարտությունների լուծման «բանլի» դառնալ, այս մասին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ դեկտեմբերի 11-ի երեկոյան կայացած հանդիպմանը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Միջնորդները կարծիք են հայտնել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կնպաստի հակամարտությունների կարգավորմանը Վրաստանում, հնարավորություն կտա «ձեւավորելու նոր հարաբերություններ» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ կդառնա կարեւոր գործոն հյուսիսկովկասյան իրավիճակի կայունացման համար:

Հեյդար Ալիեւը հաստատել է Հայաստանի նախագահի հետ ուղիղ երկխոսությունը շարունակելու իր պատրաստակամությունը` միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ անելով «լինել ավելի ակտիվ»: --0--
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---