Դաշնակցությունն ընդհանուր ժողովում նախանշում է առաջիկա 4 տարիների ռազմավարությունը

Դաշնակցությունն ընդհանուր ժողովում նախանշում է առաջիկա 4 տարիների ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՀՅ Դաշնակցության ընդհանուր ժողովը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը ժողովից առաջ լրագրողներին հայտարարել է. «Սա մեր հերթական ընդհանուր ժողովն է, որը Դաշնակցության կազմակերպչական կառուցվածքում համարվում է բարձրագույնը»:

Ըստ պատգամավորի, ժողովում քննարկվելու են անցած տարիների կատարված աշխատանքը, առկա խնդիրները, նախանշվելու են այն ուղիները, որոնք դառնալու են Դաշնակցության առաջիկա տարիների գործունեության հիմքը: Արմեն Ռուստամյանը նշել է, որ քննարկման համար հիմնական թեմաները լինելու են Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները. հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդիր, Ջավախք, ժողովրդավարության և սոցիալական արդարության խնդիրներ: Ռուստամյանը նաև հաղորդել է, որ Ղարաբաղի մասին առանձին հայտարարություն կարվի ժողովի ավարտին, միաժամանակ նշելով, որ Կազանում զարգացումների դեպքում ժողովն իսկույն կարձագանքի: «Եթե Կազանում ինչ-որ բան պատահի, բնականաբար մենք երկար չենք սպասի, և ժողովը կարձագանքի ամենաբարձր մակարդակով»: Նա նշել է, որ ընդհանուր ժողովը կուսակցության բարձրագույն ժողովն է:

Հունիսի 24-ին Կազանում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Փորձագետները, ինչպես նաև միջազգային կառույցները հնարավոր են համարում որևէ փաստաթղթի ստորագրումը:

7  24.06.11 - Երևանում կայացավ ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովի հանդիսավոր բացումը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---