«Ժառանգությունն» այսուհետ միշտ կմասնակցի ընտրություններին

«Ժառանգությունն» այսուհետ միշտ կմասնակցի ընտրություններին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգությունը» մատդիր է մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին և այսուհետ բաց չի թողնի ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա բացառեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված իրավիճակի կրկնությունը (2009թ. Հայ ազգային կոնգրեսի ճնշման տակ «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին-խմբ.):

Պատգամավորն ընդգծեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, որոնք իրոք ցանկանում են բարեփոխումներ անցկացնել և փոխել իշխանական համակարգը, ոչ թե միայն «իշխանավորներին»: Ըստ Մարտիրոսյանի, այդ ուժերը պետք է համագործակցեն: «Ես կարծում եմ, որ նման ուժեր կան Հայաստանում և դրանցից մեկը «Ժառանգությունն» է, ասել է նա:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» շանսերին առաջիկա ընտրություններում, ապա, ըստ Մարտիրոսյանի, կուսակցության գործունեությունը վերջին տարիներին վստահություն է ներշնչում, որ այն արժանիորեն կներկայացվի խորհրդարանում:

3  09.08.11 - ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---