Իշխանությունների և ընդդիմության բանակցությունների հերթական փուլը շարունակվում է արդեն 4 ժամ![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը շարունակվում է արդեն 4 ժամ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանդիպումը սկսվել է ժամը 12:00-ին և դեռ չի ավարտվել: Օգոստոսի 4-ին տեղի ունեցած հանդիպմանը որոշվել էր հանդիպել շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի ու ուրբաթ, թեև ՀԱԿ-ի ներկայացուցիչները առաջարկում էին ամեն օր հանդիպել: Ինչպես այն ժամանակ հայտարարեց կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, բանակցություններում սկզբում կքննարկվի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հարցը, որն առաջարկվել էր ՀԱԿ-ի կողմից: Հուլիսի 26-ին աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպման ժամանակ ընդունվեց բանակցությունների օրակարգը, կազմված երկու հարցից: ՀԱԿ-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների մասին առաջարկությունը, իսկ կոալիցիան քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Կոնգրեսը բանակցություններում ներկայացնում են՝ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Կոալիցիոն կուսակցություններից պատվիրակության կազմում են՝ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |