ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ՎԻՐՈՒՍԻ ԵՐԿԻՐ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարությունը հերքել է հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքից ատիպիկ թոքաբորբի վիրուսի Հայաստան ներթափանցման վերաբերյալ լուրերը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը, հանրապետությունում ատիպիկ թոքաբորբով հիվանդանալու դեպքեր չեն հայտնաբերվել: Ավելի վաղ ստացված տեղեկության համաձայն, վիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար «Հայաստան» միջազգային օդանավակայանում իրականացվում է ժամանող ուղեւորների պրոֆիլակտիվ ստուգում, մասնավորապես, հարավ-արեւելյան երկրներից: Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, հարեւան Ադրբեջանում արդեն գրանցվել է ատիպիկ թոքաբորբով հիվանդանալու 5 դեպք, ինչը համառորեն հերքվում է երկրի իշխանությունների կողմից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---