Եթե ՀԱԿ-ը մասնակցեր նախորդ խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի![]() ![]() PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը ցավում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հնարավորություն չունի քաղաքական պայքար մղել` օգտագործելով խորհրդարանական ամբիոնը: «Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր անցած խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի»,- նշել է նա: Կարապետյանը հույս է հայտնել, որ ՀԱԿ-ը կստանա խորհրդարանական ամբիոն: «Կարծում եմ, որ երկխոսությունը կնպաստի դրան»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության գործընթացին, ապա, Կարապետյանի խոսքով, ՀՅԴ-ն ցանկացած քաղաքական ուժերի միջև երկխոսության կողմնակից է, սակայն նշել է, որ նման երկխոսությունները պետք է ընթանան հրապարակավ և թափանցիկ, այլ ոչ թե ժողովրդից գաղտնի: «Աշնանը քաղաքական կյանքը միշտ թեժանում է, և դա բնական է: Բնական է նաև այն, որ մեզ սպասում է նախընտրական փուլ, և քանի այն չի ավարտվել, առանց այդ էլ թեժ պայքարն ավելի կթեժանա»,- ասել է Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |