«Արևելյան գործընկերության» շրջանակում Երևանում կկայանա Եվրոպական շարժման կոնգրեսը

«Արևելյան գործընկերության» շրջանակում Երևանում կկայանա Եվրոպական շարժման կոնգրեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-21 Երևանում կկայանա «Արևելյան գործընկերության նախագծում քաղաքացիական հասարակության դերի ավելացումը» խորագրով կոնգրես: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Եվրոպական շարժման հայկական գրասենյակի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը:

«Կոնգրեսի հիմնական նպատակը Արևելյան գործընկերության մասնակից երկրների խորհրդարանականների կողմից մի շարք խնդիրների քննարկումն է»,- նշել է նա: Այդպես, Ենգիբարյանի խոսքով, խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են արտոնագրի ռեժիմի պարզեցման, ներքաղաքական բարեփոխումների և եվրաինտեգրացիայի գործընթացում քաղաքացիական հասարակությունների դերի ավելացման հարցերը:

Կոնգրեսի բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը, որը Հայաստան է այցելելու հենց կոնգրեսին մասնակցելու նպատակով: Աշխատանքների ավարտին Երևանյան հռչակագիր կընդունվի: Խորհրդաժողովին կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների պատվիրակությունները, այդ թվում` Ադրբեջանի:

Ինչպես նշել է Ենգիբարյանը, հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել «Արևելյան գործընկերության» շրջանակում հակամարտական գոտիների ֆինանսավորման հարցը` ենթադրելով նաև Արցախի ֆինանսավորումը:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերությանը» մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը:

4  16.09.11 - Վիկտոր Ենգիբարյանի ու Դիոգո Պինտոյի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---