ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա վերջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Օրերս Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ում ապաքինվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսով քննարկել է կայանալիք այցի մանրամասները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, լրագրողներին այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը: Ընդ որում, նա պաշտոնապես հայտարարել է, որ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների տարածված տեղեկությունները Հեյդար Ալիեւի առողջական վիճակի վատթարացման մասին չեն համապատասխանում իրականությանը: «Հեյդար Ալիեւը իրեն լավ է զգում եւ սեպտեմբերի 27-ին կվերադառնա Բաքու», - ասել է Իվանովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---